Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Գարո Փայլանին Հայաստան հրավիրելու միտքը լավն է, բայց քաղաքական հարց կա` պետք է վերլուծենք. Գալուստ Սահակյան

Գարո Փայլանին Հայաստան հրավիրելու միտքը լավն է, բայց քաղաքական հարց կա` պետք է վերլուծենք. Գալուստ Սահակյան
06.02.2017 | 18:38

Այսօր սկսվեց Ազգային ժողովի նստաշրջանը: Օրակարգի ներկայացումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` չե՞ն պատրաստվում առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին Ազգային ժողով հրավիրել:

«Պետք է հրավիրենք Հայաստան, որպեսզի նա ուղերձով հանդես գա խորհրդարանում»,- ասաց պատգամավորը: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ պետք է քննարկել հարցն ու վերլուծել իրավիճակը:


«Պետք է վերլուծենք տեսնենք՝ արդյոք դա ձեռք տալի՞ս է և մենք ի՞նչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ, այստեղ քաղաքական խնդիր կա, պետք է խոսենք նաև այդ մասին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ